ԱՄՆ-ում հայտնաբերվել է ֆաշիստական Գերմանիայի քաղաքական ղեկավարության անդամ Ալֆրեդ Ռոզենբերգի անձնական օրագիրը: Նրան Նյուրնբերգի տրիբունալը հայտարարել էր որպես գլխավոր ռազմական հանցագործներից մեկն ու 1946 թվականին դատապարտել մահապատժի: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Նշումները, որոնք ընդգրկում են 1936-1944 թթ. ժամանակաշրջանը, Երրորդ ռեյխի քաղաքական գործչի, Խորհրդային Միության վրա հարձակվելու ծրագրերի և հիտլերյան ռեժիմի ներսում տարաձայնությունների մասին են: Այդ տեղեկությունները նախկինում անհայտ էին:
Ռոզենբերգի գրառումները կփոխանցվեն թանգարան: ԱՄՆ դաշնային գերատեսչության ներկայացուցիչները շուտով հատուկ մամլո ասուլիում պաշտոնապես կհայտարարեն օրագրի մասին և այն մասին, թե ինչպես են դա գտել:











































