Թրեյլերի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է և երբեք էլ չի մարի: Նիկոլաս Քեյջի, Ջոն Քյուսաքի և Վանեսա Հաջենսի մասնակցությամբ «Սառած հող» նոր ֆիլմն անպայման դուր կգա սուր սյուժեների սիրահարներին:
Ըստ սյուժեի՝ քաղաքում ավելի քան 20 կանանց սպանություն է տեղի ունենում: Միայն մեկ կնոջ՝ 17-ամյա մերկապարուհու է հաջողվում փախչել մոլագարի ձեռքերից: Նա հանցագործի հետքի վրա է դնում ոստիկանին, բայց կասկածյալը չափազանց հարգարժան է մոլագար լինելու համար: Հարց է առաջանում՝ ով է ճիշտ, ով է ստում և ինչու:









































