Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կողմնակիցներին կոչ է արել 2014 թ. տեղական ընտրությունների ժամանակ «դաս տալ» ընդդիմությանը:
Ադանայում ելույթ ունենալով իր հազարավոր կողմնակիցների առաջ՝ Էրդողանը հայտարարել է, որ նրանք իրենց աջակցությունը պետք է ցուցադրեն տեղական ընտրությունների ժամանակ:
Էրդողանի ելույթը հնչել է ի պատասխան տասնօրյա ցույցերի ընթացքում հնչած այն կարծիքների, որ վարչապետն ավտորիտարիզմի հակում ունի։
«Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը հաջորդ շաբաթ պատրաստվում է երկու խոշոր ցույցեր կազմակերպել Անկարայում և Ստամբուլում, որպեսզի ցուցադրի իր աջակցությունը Էրդողանին:











































