Ֆրանսիացի 33-ամյա պաշտպան Էրիկ Աբիդալը, ով ազատ գործակալի կարգավիճակ է ստացել «Բարսելոնա»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետի լրանալուց հետո, խոստովանել է, որ կցանկանար հանդես գալ «Բավարիա»-ի կազմում: Հիշեցնենք, որ մյունխենյան թիմը հաջորդ մրցաշրջանում կգլխավորի Պեպ Գվարդիոլան:
«Գվարդիոլան ծանոթ է իմ իրավիճակին, և նա ուրախ կլիներ տեսնել ինձ իր թիմում: Սակայն «Բավարիա»-ի տնօրենը և նախագահը կարող են իրենց դիրքորոշումն ունենալ այդ հարցի շուրջ: Ուրախ կլինեի հանդես գալ «Բավարիա»-ի կազմում: Ես լավ հարաբերություններ ունեմ Ֆրանկ Ռիբերիի հետ: «Բավարիա»-ն Եվրոպայի լավագույն ակումբներից է: Ամեն բան հնարավոր է»,- հայտարարել է ֆուտբոլիստը:









































