Հունիսի 9-ին սիրված դերասան Ջոնի Դեփը դառնում է 50 տարեկան:
Նա չի ավարտել նույնիսկ միջնակարգ դպրոցը: Ջոնիի համար դպրոցն անհասկանալի կառույց է, նա վստահ չէ դրա արդյունավետության մեջ: Ջոնին կարծում է, որ ուսուցիչներից շատերն անտարբեր են իրենց աշխատանքի նկատմամբ:
Դերասանուհի Վայնոնա Ռայդերի հետ սիրավեպի ընթացքում նա իր մարմնին դաջվածք էր արել՝ Winona Forever: Սակայն հարաբերությունները խզելուց հետո դերասանը ջնջել է դրա մի մասը՝ թողնելով Wino Forever: «Կարիբյան ծովի ծովահենները. Սև մարգարտի անեծքը» ֆիլմում Ջոնիի ձեռքի դաջվածքը հենց ֆիլմի համար էր արված: Առհասարակ, Ջոնիի մարմնին կա 13 դաջվածք:
Դերասանի երակներով հոսում է հնդկացու, գերմանացու և իռլանդացու արյուն: Նրա ազգանունը՝ Դեփ, գերմաներենից թարգմանաբար նշանակում է «հիմար», իսկ դպրոցական ընկերները նրան dippy՝ «խանգարված» էին անվանում:
2004 թ . Դեփը գնել է Ատլանտյան օվկիանոսում գտնվող Բահամյան կղզիներից մեկը, որն ի պատիվ անկախ «գոնզո»-լրագրող Հանթեր Ս. Թոմփսոնի՝ «Գոնզո» է անվանել:
Ջոնիի սիրելի քաղաքը Փարիզն է:











































