Wednesday, 10 06 2026
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար

Թուրքիայում ցույցերը կշարունակվեն՝ պահանջների նկատմամբ կառավարության անտարբերության պատճառով

«Թաքսիմ հարթակ» հասարակական շարժումն այսօր կշարունակի բողոքի հանրահավաքը՝ իրենց առաջադրած պահանջների նկատմամբ կառավարության արձագանքի բացակայության պատճառով: Այդ մասին կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են շաբաթ երեկոյան՝ հիշեցնելով, որ պահանջների տեքստը փոխանցվել է փոխվարչապետ Բյուլենթ Արընչին՝ հունիսի 5-ին նրա հետ Անկարայում հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Կազմակերպության ներկայացուցիչները նշում են, որ ոչ մի պահանջ չի կատարվել, չի իրականացվել նաև ոչ մի հստակ քայլ: Նրանք հայտնում են, որ ոստիկանական բռնությունը շարունակվում է: Ցուցարարները պահանջում են կասեցնել Ստամբուլի կենտրոնական հրապարակին կից Գեզի այգու վերակառուցման ծրագրերը, հեռացնել Ստամբուլի, Անկարայի և Հաթայի նահանգապետերին ու անվտանգության վարչության տնօրեններին, որոնց պատասխանատու են համարում 3 ցուցարարների մահվան համար և մեղադրում մարդկանց հիմնական ժողովրդավարական իրավունքների խախտման մեջ:

Անցած գիշեր Ստամբուլի Գեզի շրջանում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Բախումներ են գրանցվել նաև Ադանայում: Իրավապահներն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են գործի դրել:

Թաքսիմում շարունակվում են նաև երկրի երեք խոշոր ֆուտբոլային ակումբների՝ «Բեշիքթաշի», «Ֆեներբախչեի» և «Գալաթասարայի» երկրպագուների զանգվածային ցույցերը: Հազարավոր երկրպագուներ իրենց աջակցությունն են ցուցաբերում ցուցարարներին: Համանման ակցիա է անցկացվել նաև Իզմիրում:

Ելույթների ֆոնին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հայտարարել է, որ հուլիսի 15-ին և16-ին Ստամբուլում և Անկարայում հանրահավաքի կհրավիրի իր կողմնակիցներին:

Իրավիճակին արձագանքել է նաև Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուկը: Նա հայտարարել է, որ անհանգստացած է հանրապետության ապագայով:

«Կառավարությունը իրադրության խաղաղ կարգավորման ոչ մի ազդանշան չի տալիս՝ կապված ցույցերի հետ: Դա ինձ շատ է անհանգստացնում: Ես հարգում եմ ցուցարարների ցասումը: Թաքսիմի վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի միասին»,- ասել է Փամուկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում