Քիրիում ծնված 23-ամյա տրանսեքսուալ Քինոնը վերջին 10 տարիներին երազում էր ազատվել կրծքերից, սակայն չէր կարող իրեն թույլ տալ 6000 դոլարանոց վիրահատություն: Նրա երազանքն իրականացել է այն ժամանակ, երբ նրա 19-ամյա ընկերուհին՝ Դանիել Բրենանը, հավաքել և նվիրել է նրան անհրաժեշտ գումարը:
Տեսնելով, որ սիրեցյալը տառապում է իր արտաքին տեսքի պատճառով, Դանիելը նրան օգնել է հավաքել ևս 1500 դոլար, իսկ մինչ այդ Քինոնն ուներ 4500 դոլար:

Քինոնը վիրահատվել է անցյալ տարվա սեպտեմբերին:
Այժմ Դանիելը և Քինոնը միասին են ապրում:

«Նրա կողքին ես ինձ աշխարհի ամենաերջանիկ կինն եմ համարում: Ինձ համար կարևոր չէ, որ նա աղջիկ է ծնվել: Ես նրան որպես տղամարդ եմ ճանաչում»:

Քինոնն այժմ փաստացի տղամարդ է համարվում: Շուտով նա կենթարկվի ևս մեկ վիրահատության, որը կօգնի փոխել սեռը:










































