«Լիվերպուլ»-ի ներկայացուցիչները պաշտոնական առաջարկ չեն կատարել Դոնեցկի «Շախտյոր»-ին՝ թիմի և Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի ձեռքբերման վերաբերյալ: Այդ մասին Футбол հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ուկրաինական ակումբի գործադիր տնօրեն Սերգեյ Պալկինը:
««Լիվերպուլ»-ը չի բանակցել մեզ հետ և որևէ պաշտոնական առաջարկ չի կատարել Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ»,- նշել է Պալկինը:
Հիշեցնենք, որ Transfermarkt-ը Մխիթարյանի տրանսֆերը գնահատում է 17 մլն եվրո:









































