ՄԱԿ-ի ներկայացուցիչները համաձայնել են քննարկել Գոլանի բարձունքներ խաղաղապահներ ուղարկելու Ռուսաստանի առաջարկը: Ինչպես հաղորդում է Vesti-ն, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բրիտանացի դիվանագետ Մարկ Լայալ Գրանտը:
Նրա խոսքերով` Ռուսաստանի նախաձեռնությունը հնարավոր կլինի իրագործել միայն Սիրիայի և Իսրայելի համաձայնության դեպքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին հայտարարել էր, որ Գոլանի բարձունքներում Սիրիայի և Իսրայելի միջև բաժանարար գծում տեղակայված խաղաղապահների մանդատը թույլ չի տալիս ռուս զինծառայողներին այդ շրջան ուղարկել ՄԱԿ-ի առաքելության կազմում:





































