Բրյուսելի քաղաքային իշխանությունները հավանություն են տվել քաղաքային աղավնիների էվթանազիային, որոնց այդտեղ անվանում են «քաղաքային առնետներ»: Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, դա արվում է թռչունների պոպուլյացիան հավասարակշռելու համար:
2011թ. Բելգիայի մայրաքաղաքի իշխանությունները GAIA կենդանիների պաշտպանության տեղական կազմակերպության ճնշմամբ հրաժարվել էին աղավնիների ստերիլացման պրակտիկայից, ինչի հետևանքով նրանց պոպուլյացիան, որն այդ ժամանակ մոտ 1500 թռչուն էր հաշվվում, 2 տարում եռապատկվել է:
Քանի որ Բելգիայում աղավնիների ստերիլացումը արգելվել է դեռևս 2001թ., աղավնիների վիրահատությունն իրականացվում էր հարևան Ֆրանսիայում: GAIA-ում պնդում էին, որ ցավոտ վիրահատական միջամտությունը կատարվում է թմրեցնող դեղամիջոցի փոքր չափաքանակի պայմաններում:
Բրյուսելի իշխանությունները աղավնիների էվթանազիայի համար հատկացրել են տարեկան 45 հազար եվրո:








































