Ուրուգվայի երիտասարդական հավաքականի 20-ամյա պաշտպան Գիլյերմո Վարելան տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»:
Կողմերն արդեն համաձայնության են հասել տրանսֆերային գործարքի շուրջ, որի արժեքը կկազմի շուրջ 2.8 մլն եվրո:
Տաղանդավոր երիտասարդը հայտնել է, որ այսօր բժշկական հետազոտություն կանցնի և կսկսի անգլերեն սովորել:








































