Facebook սոցցանցով չափազանց շատ տարված լինելը կարող է ամուսնալուծության հանգեցնել: Այս մասին են վկայում Միսսուրիի համալսարանների հոգեբանների հետազոտության արդյունքները՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նրանք, ովքեր ցանցում օրական անցկացնում են մեկ ժամ կամ ավելի, իրենց զուգընկերոջ հետ հարաբեություններում կոնֆլիկտային իրավիճակի ստեղծման ռիսկ են առաջացնում, ինչն, անկասկած, կտանի հարաբերությունների ճեղքման կամ ամուսնալուծության՝ կարծում են գիտնականները: Փորձի մասնակիցների մոտ 80 տոկոսը հայտնել է, որ իսկապես սկսել է կռվել զուգընկերոջ հետ տևական ժամանակ Facebook-ում լինելու պատճառով:
Բացի այդ, զուգընկերոջ էջը հաճախ ստուգելը հանգեցրել է խանդի և սկանդալների:
Հետազոտությունը ցույց է տվել, որ օգտատերերը բավականին հաճախ են փորձել ցանցում գտնել իրենց նախկին սիրելիներին, ինչը հանգեցրել է ներկայիս հարաբերություններում վստահության կորստի:
Մասնագետները խորհուրդ են տալիս զույգերին չափավոր օգտվել սոցցանցից և մեծ ուշադրություն դարձնել երկրորդ կեսին:










































