Դերասան Բրյուս Ուիլիսը, ով տարիներ շարունակ համբերատար հարաբերություններ է պահպանել իր նախկին կնոջ` Դեմի Մուրի հետ, որոշել է հեռու մնալ նրանից, ընդ որում՝ ոչ թե փոխաբերական, այլ ուղիղ իմաստով:
Ինչպես հաղորդում է 7days-ը, սկզբում 58-ամյա դերասանը որոշել է 22 միլիոն դոլարով վաճառել Բևերլի Հիլզի իր առանձնատունը: «Բրյուսը կուշտ է մինչը կոկորդը: Քանի որ նրանք ընդամենը երեք մղոն հեռավորության վրա են բնակվում միմյանցից, նա որոշել է հեռու գնալ» ,- ասել է դերասանի ծանոթներից մեկը:
Բրյուսի համբերության բաժակը լցվել է, երբ Դեմին ներկա չի գտնվել իրենց դստեր` 22-ամյա Սքաութի ավարտական երեկոյին:
Աղբյուրի խոսքերով` Բրյուսը նոր կյանք ունի և չի ցանկանում առնչվել նախկին կնոջ քմահաճույքներին։







































