Friday, 26 04 2024
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País

ԱՄՆ-ն պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը. The Huffington Post

Շուրջ 1,5 միլիոն հայերի սպանության վերաբերյալ ցանկացած բանավեճ պարզապես քաղաքական շահարկում է. Ցեղասպանություն տեղի ունեցել է, դա պատահել է հայերի հետ, և այն մարդը, ով ստեղծել է այդ եզրույթը, ճանաչել է այդ փաստը: Այս մասին գրում է The Huffington Post պարբերականի սյունակագիր Հ. Ա. Գուդմանը իր հոդվածում, որը վերնագրել է «Միացյալ Նահանգները պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

«Հայ ժողովրդի ցեղասպանությունը համապատասխանում է ցեղասպանություն եզրույթի հստակ բացատրությանը: Հիշում եմ, որ որպես Վաշինգտոնում սովորող ուսանող, ով պրակտիկա էր անցնում ԱՄՆ պետդեպում, այցելում էի Հոլոքոստի թանգարան: Թանգարանի մուտքի մոտ գտնվող պատին Ադոլֆ Հիտլերի խոսքերն էին այն մասին, որ քանի դեռ ոչ ոք չի խոսում հայերի կոտորածների մասին, հրեաների ապագա կոտորածները կջնջվեն պատմությունից»,- գրում է հեղինակը:

Նա նշում է, որ թեպետ աշխարհաքաղաքականությունը Միացյալ Նահանգներին խանգարում է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու հարցում, չկա որևէ կասկած, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է:

«Աշխարհը դեռ սպասում է, որ ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանությունը նկարագրելիս կկիրառի «ցեղասպանություն» եզրույթը: Ցավալի է, որ աշխարհի ամենահզոր երկիրը դեռևս չունի բարոյական ոգու ուժ` ամբողջությամբ ճանաչելու հայերի հետ կատարվածը: Եվ առավել կարևոր է այն, որ ԱՄՆ նախագահը խոստացել էր օգտագործել այդ եզրույթն իր նախագահական քարոզարշավի ժամանակ»,- ընդգծում է Գուդմանը:

Նա հույս է հայտնում, որ ԱՄՆ հաջորդ նախագահը հարգանքի տուրք կմատուցի ցեղասպանության զոհերի հիշատակին, այն ցեղասպանության, որն արդեն պաշտոնապես ճանաչել է ավելի քան 20 երկիր` այդ թվում և Ֆրանսիան, Շվեդիան, Ռուսաստանը, Վատիկանը և Կանադան:

«Քաղաքականության և Թուրքիայի կառավարության կողմից իրականացվող ճնշումը պետք է ավարտվի: Այո, ԱՄՆ-ն պետք է որակի ԴԱԻՇ-ի կոտորածները որպես ցեղասպանություն, սակայն Հայոց ցեղասպանության դեպքում եզրույթի կիրառումից հրաժարվելը վիրավորանք է պատմությանը: Մենք պատասխանատու ենք ապագա սերունդների և նախկին կոտորածների զոհերի առաջ գործել այսօր` անկախ քաղաքական ճնշումներից: Միացյալ Նահանգները պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մեր հաջորդ նախագահը պետք է կիրառի այն բառը, որը Ռաֆայել Լեմկինը ստեղծեց Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված դեպքերի ուսումնասիրությունից հետո»,- եզրափակել է հոդվածը The Huffington Post-ի հեղինակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում