«Ռոմա»-ի մարզական տնօրեն Վալտեր Սաբատինին հայտնել է, որ թիմի նոր գլխավոր մարզիչն իտալացի չէ: Նրա անունը կհրապարակվի հաջորդ շաբաթ:
«90% վստահությամբ կարող եմ ասել, որ թիմի նոր գլխավոր մարզիչն իտալացի չէ: Նրա անունը կհրապարակենք հաջորդ շաբաթվա մեջ»,- ասել է Սաբատինին:
Հիշեցնենք, որ հռոմեական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու հավակնորդ էին ֆրանսիացի մասնագետ Լորան Բլանը և իտալացի Ռոբերտո Մանչինին:







































