«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարի հայրը և գործակալը` Նեյմար դա Սիլվան հերքել է շրջանառվող լուրերը, որ ֆուտբոլիստը լրացուցիչ հավելավճար է ստացել իսպանական ակումբ տեղափոխության համար:
«Այդ գումարը` 10 մլն եվրոն նախատեսված էր DIS ընկերությանը պատկանող իրավունքների մասը գնելու համար: Սակայն նրանք չէին ցանկանում վաճառել իրենց մասը: Ես չգիտեմ, թե ինչ եղան այդ փողերը: Մենք ոչինչ չենք ստացել»,- հայտնել է Նեյմար դա Սիլվան:
Հիշեցնենք` «Բարսելոնա»-ն ձեռք բերեց Նեյմարի տրանսֆերը 57 մլն եվրոյի դիմաց: Բրազիլիայի ազգային հավքականի ֆուտբոլիստի հրաժարագինը 190 մլն է կազմում:







































