Հույն հնէաբանները Հոնիական ծովի հատակին՝ Զակինֆ կղզու մոտ հայտնաբերել են հնագույն շինությունների մնացորդներ՝ շուրջ 3 հա: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Հունաստանի մշակույթի նախարարությանը:
Հետազոտությունները սկսվել են մայիսի 13-ին կղզու հյուսիսարևելյան մասում: Հնագետները հայտնաբերել են շուրջ 20 սյուների հիմքեր՝ 34 սմ շառավղով:
Գիտնականները ենթադրում են, որ հայտնաբերված խոշոր շինությունը, հավանաբար, կապված է հին քաղաքի նավահանգստի հետ: Գտածոն դեռևս հնարավոր չէ թվագրել:
Շենքի չափսերը վկայում են Ալիկանայի շրջանում կարևոր հնագույն բնակավայրի գոյության մասին:










































