Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Ֆրանսիայի Բաց առաջնության եզրափակիչ` համառ պայքարում 6:4, 3:6, 6:1, 6:7 (3:7), 9:7 hաշվով առավելության հասնելով սերբ Նովակ Ջոկովիչի նկատմաբ:
Հանդիպումը տևել է 4 ժամ 38 րոպե:
Իր մարզական կարիերայում «Ռոլան Գարոս»-ի 8-րդ չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար իսպանացին մրցաշարի եզրափակչում ուժերը կչափի Դավիդ Ֆերեր – Ժո-Վիլֆրիդ Ցոնգա մրցամարտի հաղթողի հետ:







































