«Նաիրի» հյուրանոցը հունիսի 6-ին նշեց իր գործունեության մեկամյակը: Այդ հրաշալի առիթով հյուրանոցը հյուրընկալեց առաջատար տուրիստական ընկերությունների և միջազգային կազմակերպությունների:
Երեկոյի ընթացքում հյուրերը վայելեցին բարձրակարգ ջազ երաժշտություն՝ Chico & Friends խմբի մասնակցությամբ:
Միջոցառումը եզրափակվեց մրցանակաբաշխության արարողությամբ: Հաջողակ մասնակիցը ստացավ հաճելի անակնկալ՝ 2 անմոռանալի գիշեր «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրում:
«Նաիրի» հյուրանոց՝ այստեղ դիմավորում են սիրով և ճանապարհում վերստին հանդիպելու ակնկալիքով: