Լեհաստանն առաջիկա մի քանի տարում 50%-ով կավելացնի իր բանակի թիվը՝ գրում է Rzeczpospolita-ն:
Հաղորդվում է, որ այսպիսի հայտարարություն է արել երկրի պաշտպանության նախարար Անտոնի Մացերևիչը Լեհաստանի Բիդգոշե քաղաքում ՆԱՏՕ-ի ինտեգրման ուժերի ստորաբաժանման ներկայացուցչության բացման արարողությանը: Նա հայտարարել է, որ տարածքային պաշտպանության 3 լրացուցիչ բրիգադ կստեղծվի արևելյան թևում արդեն մինչև 2017թ. սկիզբը: Կզարգանան նաև օպերատիվ ստորաբաժանումներ:
Մացերևիչը նաև նշել է Բիդգոշեում ներկայացուցչության բացման կարևորությունը, քանի որ այժմ «Լեհաստանը լիովին պատրաստ է ընդունել դաշնակիցների զորքերին»:









































