Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր հաստատել է բնակչության համար գազի նոր սակագինը` 156 դրամ յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց` ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցողնրի համար: Սահմանին գազի սակագինը, համաձայն «ՀայՌուսգազարդի» ներկայացրած հայտի, լինելու է 270 դոլար, որի 30%-ը սուբսիդավորելու է կառավարությունը:
Այսինքն` հուլիսի 1-ից բնակչության համար գազը կթանկանա մոտ 18%-ով:











































