Ճապոնիայում առաջին անգամ փորձարկվել է «սթելս» տեխնոլոգիայով առաջին կործանիչի թռիչքը: Այս մասին հայտնում TASS-ը՝ հղում անելով Ճապոնիայի պաշտպանության նախարարությանը:
Advanced Technology Demonstrator X կոչվող ինքնաթիռն օդ է բարձրացել Նագոյա քաղաքի օդանավակայանից և թռչել մինչև Գիֆու պրեֆեկտուրայի տարածքում գտնվող ռազմաօդային բազայի տարածք:
Նշվում է, որ նոր կործանիչի ֆյուզելյաժի երկարությունը մոտ 14 մ է, թևերի բացվածքը՝ մոտ 9 մ:
Նախագիծը մեկնարկել է 2009թ., ներկայում այն Ճապոնիային արժեցել է 335 մլն դոլար:








































