Միացյալ Թագավորության կառավարությունը համաձայնել է 20 մլն ֆունտ վճարել Քենիայում գաղութատիրական քաղաքականության զոհերին: Այս մասին հայտարարել է բրիտանական Metro-ն: Խոսքն այն անձանց մասին է, որոնք մասնակցել են ապստամբությանը, որը դաժանորեն ճնշվել է:
Տեղի բնակիչների և գաղութատիրական իշխանությունների դիմակայությունը տեղի է ունեցել 1950-ականներին և ստացել է «մաու-մաու ապստամբություն» անվանումը:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը խոստովանել է, որ այդ շրջանում Քենիայի քաղաքացիները իշխանությունների կողմից ենթարկվել են դաժան վերաբերմունքի, այդ թվում՝ կտտանքների: Բրիտանական կառավարության կողմից փոխհատուցում կստանա մոտ 5200 տուժած:
Բացի այդ, Լոնդոնը կաջակցի Նայրոբիում ապստամության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի շինարարությանը:










































