Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

100-րդ տարելիցը դարձավ կայացման և ինքնագնահատման պահ. Վիգեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության անկախությունը պետք է տոնել ճիշտ գաղափարախոսությամբ, քանի որ դրանից շատ բան է կախված: Այս մասին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Արմատներ» ֆիլմի պրեմիերայից հետո նշեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

«2015 թվականի ապրիլին շատերն ասում էին, թե ինչ պետք է արվի, որ կուտակված ոգին մնա, տեղ հասնի և կարողանա ծառայել մեր նպատակներին: Այս ամսվա սկզբին մեր առջև հայտնված մարտահրավերների հաղթահարումն ապացուցեց, որ այդ ոգին պահպանված է: Այն միասնությունը, ուժը, համախմբվածությունը, որ մենք տեսանք այս օրերին, 100-րդ տարելիցի ընթացքում կուտակած էներգիայի արտանետումներն էին»,-նշել է Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով`100-րդ տարելիցը դարձավ կայացման և ինքնագնահատման պահ: Վիգեն Սարգսյանի փոխանցմամբ`մեր հասարակությունը վերագնահատեց իր անցած ճանապարհը, մինչև անկախությունն ունեցած ձեռքբերումները:

«Մենք ևս պետք է շատ ճիշտ գաղափարախոսությամբ փորձենք տոնել անկախության 25-րդ տարեդարձը, որովհետև դրանից շատ բան է կախված: Անկախության 25-րդ տարեդարձի հիմքում «անկախության սերունդ» գաղափարն է: Այս 25 տարվա մեջ մեր երկրում մեծացավ մի սերունդ, որն այլ բան, քան անկախությունը, չէր պատկերացրել և չէր իմացել: Անկախության սերունդն այն բոլոր մարդիկ են, ովքեր այս 25 տարիների ընթացքում իրենց ներդրումն են բերել և շարունակում են բերել ամենուր`սահմանի վրա, ուսումնական հաստատություններում, հիվանդանոցներում, արտադրության մեջ»,-նշեց Վիգեն Սարգսյանը:

Անդրադառնալով «Շարմ հոլդինգ»-ի պատրաստած «Արմատներ» ֆիլմին, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը նշեց, որ ֆիլմը շատ կարևոր հանգրվան է 100-րդ տարելիցի միջոցառումներն ամփոփելու և հետադարձ հայացք նետելու համար:

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աշխատել են ֆիլմի վրա, ներկայացրել այն խնդիրները, որ ունի հասարակությունը, ձեռքբերումները, որով նշանավորվեց 100-րդ տարելիցի ամբողջ գործընթացը:

Ապրիլի 21-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Վահե Յանի և «Շարմ հոլդինգ»-ի նոր`«Արմատներ»կինոնկարի պրեմիերան: System of a Down խմբի երևանյան համերգից`մինչև Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողություն. ֆիլմն իր մեջ է ներառել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի բոլոր կարևորագույն միջոցառումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում