Երգչուհի Քեթի Փերին Twitter-ի իր էջում ցավակցություն է հայտնել երգիչ Փրինսի մահվան կապակցությամբ, հայտնում է gazeta.ru-ն:
«Ահա այսպես, աշխարհը զրկվեց կախարդանքից։ Ննջիր խաղաղությամբ, Փրինս: Շնորհակալություն այն բանի համար, որ մեզ այդքան շատ տվեցիր»,- գրել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ոստիկանությունը հետաքննում է նրա մահվան հանգամանքները:











































