ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի երկու բնակիչները դատական հայց են ներկայացրել ամերիկյան The New York Post-ի դեմ ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի պայթյունների մասին հոդվածում իրենց լուսանկարները հրապարակելու համար՝ հաղորդում է BBC-ն:
Թերթի առաջին էջում հրապարակվել են 16-ամյա Սալահադին Բարհումի և 24-ամյա Յասին Զաիմիի լուսանկարները՝ պայթյուններից երեք օր անց:
Նրանց խոսքերով՝ այդ նյութն իրենց նկատմամբ առաջացրել է ատելություն, արհամարհանք:
Թերթի խմբագրությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Սալահադին Բարհումը և Յասին Զաիմին, որոնց լուսանկարները հրապարակվել են նյութում, մասնակից չեն պայթյուններին:










































