ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ոչնչացումը համարվում է Միացյալ Նահանգների և Պարսից ծոցի երկրների ընդհանուր նպատակը, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք միասնական ենք մնում ԴԱԻՇ խմբավորման ոչնչացման մեր ձգտման մեջ, որը վտանգ է ներկայացնում մեզ բոլորիս համար»,- ասել է Օբաման «ԱՄՆ – Պարսից ծոց» փակ գագաթնաժողովի ժամանակ:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակում է համագործակցել Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության ոլորտում, այդ թվում օգնելով նրանց ուժեղացնել պաշտպանունակությունը:
Օբաման նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Իրաքին:








































