Կարդիֆի համալսարանի հետազոտողները պնդում են, որ հակաքաղցկեղային թերապիայի ժամանակ ասպիրինի ցածր չափաքանակներով ընդունումը մեծացնում է հիվանդների կենդանի մնալու շանսերը և կանխում մետաստազների առաջացումը: Այդ մասին հոդվածը հրապարակված է PLOS ONE պարբերականում:
Գիտնականները կատարել են քաղցկեղի որոշ տեսակների մոտ 50 հետազոտություն, որից պարզվել է, որ այլ թերապիաներին զուգընթաց ասպիրինի օգտագործումը մահացությունը նվազեցրել է մոտ 15-20 %-ով, ինչպես նաև նվազեցրել է չարորակ ուռուցքների տարածումը:








































