Friday, 26 06 2026
Լուկաշենկոն «լքել» է Պուտինին․ ի՞նչ «պատիժ է սպասում» նրան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում

Դավիթ Հարությունյանը հանդիպել է Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրենին

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր հանդիպել է Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Աբդիրահիմ Հուսեյնի գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում է Եվրոպայի հանրային փոստային օպերատորների («PostEurop») ասոցիացիայի 31-րդ լիագումար համաժողովին մասնակցելու ն պատակով: Նշենք, որ սա «PostEurop»-ի ասոցիացիայի առաջին լիագումար համաժողովն է կովկասյան տարածաշրջանում և անցկացվում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ»-ի նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատել Հայաստանի և Համաշխարհային փոստային միության համագործակցությունը, ինչը նպաստում է փոստային ծառայությունների ոլորտի զարգացմանը: Նրա խոսքով՝ կառավարությունը շարունակական բարեփոխումներ է իրականացնում այս բնագավառում, որոնք նպատակուղղված են ծառայությունների մատչելիության բարձրացմանը, ժամանակակից տեխնոլոգիաների տարածմանը և էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացմանը:

Բիշար Աբդիրահման Հուսեյնին կարևորել է Երևանում վերոհիշյալ համաժողովի անցկացումը` նշելով, որ այն լավ հարթակ է փոստային կապի ոլորտում միջազգային փորձի փոխանակման և համագործակցության խորացման համար: Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրենը բարձր է գնահատել մեր երկրում փոստային ծառայությունների մատուցման որակը՝ ընդգծելով, որ տպավորված է Հայաստանի փոստային կապի ոլորտի առաջընթացով և հետագա զարգացման ծրագրերով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոստային ծառայությունների բնագավառում փորձի փոխանակմանը և գործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կողմերը կարևորել են, մասնավորապես, ֆինանսական ծառայությունների մատուցման և էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ համագործակցության զարգացումը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանը նաև շարունակական քայլեր է ձեռնարկում ոլորտի օրենսդրության բարեփոխման ուղղությամբ, և համապատասխան օրենքի նախագիծն այժմ քննարկման փուլում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում