Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

«Ես իրան իրականում սիրել եմ… սիրում եմ». Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողը սիրո խոստովանություն է արել նախկին ընկերուհուն

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Աբրահամյանի նախագահությամբ ընթանում է էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործի դատական քննությունը:

Ավազակությամբ զուգորդված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով մեղադրվում է Մուշեղ Մխիթարյանը:

Էքստրասենս Անի Մաջնունյանը սպանվել էր իր բնակարանում՝ դանակի բազմաթիվ՝ մոտ 50, այդ թվում՝ պարանոցին հասցված հարվածներով:

Դատարանը հարցաքննում է գործով վկաներին:

Վկա Նելլի Ս.-ն հայտնեց, որ աշխատում է «Նարնջագույն փղիկ» մանկական ժամանցային կենտրոնում՝ որպես խմբավար: Ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանին ճանաչում է 2013 թվականից՝ Մուշեղը նույնպես աշխատել է «Նարնջագույն փղիկում»:

Վկան երկար նայեց ամբաստանյալի դեմքին ու ասաց, թե իրենց հարաբերությունները «գնացել են նրան», որ «զգացմունքների առումով» սիրել են իրար: «Իբր՝ զգացմունք է ունեցել իմ հանդեպ… Ես նրա կինը չեմ եղել, թշնամություն չունեմ»,- ամբաստանյալին նայելով՝ ասաց վկան:

Ամբաստանյալ Մուշեղը ոտքի կանգնեց ու հայտարարեց. «Ոչ թե՝ «իբր՝ զգացմունք եմ ունեցել», այլ՝ ես իրան իրականում սիրել եմ… սիրում եմ: Նա իմ թշնամին չի»:

Վկան իր ցուցմունքում նույնպես խոստովանեց, որ սկզբնական շրջանում ինքը սիրել է Մուշեղին. «Իմ կողմից զգացմունքը լուրջ էր, իրա կողմից՝ հաստատ՝ չէ… Բայց մերոնք՝ եղբայրներս, արգելեցին ինձ Մուշեղի հետ հանդիպել… Մեր կապը կտրվավ… Որոշ ժամանակ հետո Մուշեղը նորից հայտնվեց՝ արդեն կին, երեխա ուներ: Նա ինձ ասաց, թե կնոջը չի սիրում, ինձ է սիրում… Անընդհատ զանգում էր, գալիս էր իմ աշխատավայր… Ես նրան առաջարկեցի հանդիպել, որ խոսենք ու վերջնականապես բաժանվենք՝ ֆսյո, որ էլ ինձ չանհանգստացնի… Հանդիպել ենք այգում… Մուշեղը շատ վախեցած տեսք ուներ, գլխարկը գլխին էր քաշել, անընդհատ կողքերն էր նայում… Նա ասաց, թե իրեն վտանգ է սպառնում, ես էլ պիտի զգույշ լինեմ, որովհետև ինձ էլ կարող են վնաս տալ, քանի որ իրա հետ կապ ունեմ, շփվում, եմ, ինքը գնում-գալիս ա իմ աշխատավայր… Նա ասում էր, թե պադեզդում հարձակվել են իր վրա, շորերն են հանել…

Այդ օրը մենք խոսեցինք, ես գնացի տուն: Դրանից հետո Մուշեղին չեմ տեսել: Ինձ զանգել ու ասել են, որ Անիին սպանել են… Անի Մաջնունյանի մասին Մուշեղն ասել է, որ նա իր լավ ընկերն է , ինքը կիսվում է նրա հետ, նա օգնում է իրեն…

Մուշեղը տարիքի հարցում էլ խաբել է ինձ… Ասել է, թե 31 տարեկան է, բայց ես այս գործի քննության ժամանակ իմացել եմ, որ 18 տարեկան է եղել… Ի՞նչ կարող եմ ասել Մուշեղի մասին: Կիրթ մարդ էր երևում, ինչ ասեմ…»:

Վկայություն տվեց Մուշեղ Մխիթարյանի հարևանը, ով ասաց, թե Մուշեղի հետ «գործնական» հարաբերությունների մեջ է եղել: Ոչ թե աշխատել է Մուշեղի հետ, այլ ինքն աշխատանք չի ունեցել, Մուշեղը խոստացել է աշխատանք գտնելու հարցում օգնել իրեն: Այդ հարցի հետ կապված՝ ինքը հաճախ է զանգահարել Մուշեղին, խոսել են այդ թեմայով: Ինքն իմացել է, որ Մուշեղն աշխատում է «Յանուս» թատրոնում:

Ըստ վկայի՝ Մուշեղն իր անձնականից ոչինչ չէր պատմում: Մուշեղի հետ վկան երբեմն տեսել է մի աղջկա՝ հավանաբար Աննային, բայց աղջկա անունը չի իմացել, ոչ էլ իմացել է, որ աղջիկը աշխատում է Մուշեղի մոտ:

Դեպքի օրը Մուշեղը ձայն է տվել վկային ու կանչել է իր տուն: Նա, ըստ վկայի, այլայլված էր, վախեցած մարդու տեսք ուներ: Մուշեղը վկային ասել է, թե վախենում է, իրեն կարող են վնաս տալ, խնդրել է, որ հարևանը իր տուն գնա ու մոտը նստի մի հինգ րոպե:

Ըստ վկայի՝ Մուշեղն ասել է, թե իր վրա հարձակվել են երկու հոգի՝ մեկը՝ կոլոտ, մյուսը՝ բոյով, սպառնացել են, թե վնասելու են նրա կնոջն ու երեխային:

Հարևանը գնացել է Մուշեղի տուն: Մուշեղը, ըստ վկայի, պառկած էր: Նրա տանը մի աղջիկ կար, ում դեմքով հարևանը ճանաչում էր, բայց անունը չգիտեր: Հարևանը Մուշեղի տանը նստել է մի քանի րոպե ու դուրս է եկել: Նա Մուշեղին հարցրել է. «Ինչի՞ համար պիտի քեզ վնաս տան»: Ըստ վկայի՝ ինքը Մուշեղից ոչ մի վատ բան չի տեսել, վատ բան ասել չի կարող…

Որպես վկա դատակոչված էին նաև երկու վաճառողուհիներ, ումից Մուշեղ Մխիթարյանը առևտուր էր արել: Վկաները Մուշեղի դեմքն անգամ չէին հիշում, ու այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչի համար էին դատակոչված այդ երկու վկաները:

Գործով դեռ կան վկաներ, ովքեր դատարան չեն ներկայանում: Դատարանը կայացրեց այդ վկաներին բերման ենթարկելու որոշում:

Հաջորդ նիստին՝ ապրիլի 28-ին, կշարունակվի վկաների հարցաքննությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում