Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Քրիշտիանու Ռոնալդուի ելույթները: Մասնագետը հայտարարել է, որ կցանկանար հանգստյան օրեր տրամադրել ֆուտբոլիստին, սակայն վերջինս գերադասում է միշտ խաղալ:
«Հաշվի առնելով Ռոնալդուի ծանրաբեռնվածությունը, նա պետք է հանգստանա: Բայց Քրիշտիանուն ցանկանում է միշտ խաղալ, ցուցադրել իր առավելագույն հնարավորությունները:
Ռոնալդուն նշանակում է ոչ միայն գոլեր, այլ նաև թիմային խաղ: Չնայած նա գոլ չխփեց «Վիլյառեալ»-ի դեմ խաղում, բայց գերազանց աշխատանք կատարեց՝ օգնելով թիմին»,- Marca-ն մեջբերում է Զիդանի խոսքերը:










































