Օրեր առաջ արքայազն Հարին ցնցող հայտարարություն է արել, որի համաձայն, ինքը հիգիենայի կանոններին հետևում է շաբաթական ընդամենը մեկ անգամ: Նրա խոսքերով՝ եղել է ժամանակ, երբ ինքը գլուխը չի լվացել երկու տարի: Բացի այդ, նա չի թաքցրել, որ թագավորական ընտանիքի մյուս անդամներն էլ դա իրենից ավելի հաճախ չեն անում:
Հավանաբար սրա պատճառն այն է, որ ամենօրյա ցնցուղը մաշկն ու մազերը զրկում է եթերայուղերից: Հարկ է նշել, որ Մեծ Բրիտանիայում հարցում է իրականացվել, համաձայն որի՝ միայն թագավորական ընտանիքի անդամները չէ, որ հիգիենայի կանոններին չեն հետևում:
Այսպես, տղամարդկանց 41 %-ը և կանանց 33 %-ն այլևս ամեն օր ցնցուղ չեն ընդունում: Հարցվածների 12 %-ը նշել է, որ իրենք լողանում են շաբաթական առավելագույնը մեկ անգամ: Բացի այդ, հարցվածների 37 %-ն ընդունել է, որ ուղղակի օծանելիք է օգտագործում մաշկի հոտը վերացնելու համար:
Ավելին, շաբաթվա ընթացքում մեկ անգամ լողանալու կողմնակիցները հայտարարում են, որ դա օգնում է կրճատել ջրի և էներգիայի ծախսը: Ի դեպ, ոչ միայն արքայազն Հարին է շաբաթական մեկ անգամ ցնցուղ ընդունում: Ջեսսիկա Սիմփսոնը նույնպես ընդունել է, որ փորձում է մազերը լվանել որքան հնարավոր է քիչ, քանի որ վախենում է, թե դրանց որակը կվատանա։











































