«Տոտենհեմ»-ի առաջատար Գարեթ Բեյլը շարունակում է պնդել, որ ցանկանում է մնալ անգլիական ակումբում:
Հիշեցնենք` տաղանդավոր ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալ»-ը, որը պատրաստ է 85 մլն ֆունտ վճարել Բեյլի տրանսֆերի դիմաց: Սակայն ֆուտբոլիստը ցանկանում է շարունակել մարզվել Վիլաշ-Բոաշի գլխավորությամբ:
«Վիլաշ-Բոաշն օգնում է ինձ: Մարզումների ժամանակ մենք նրա հետ հնարքներ ենք մշակում, որոնք հետագայում օգնում են ինձ գեղեցիկ և արդյունավետ խաղ ցուցադրել: Մարզիչն ինձ օգնում է նաև հավատալ ուժերիս, ինչն անչափ կարևոր է ֆուտբոլիստի համար»,- Sky Sports-ը մեջբերում է Բեյլի խոսքը:








































