Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր ընդունել է Արցախի մշակույթի և արվեստի մի խումբ ներկայացուցիչների: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Բակո Սահակյանը կարևորել է ջերմ և անմիջական մթնոլորտում տարբեր հարցերի շոշափումը, ինչը թույլ է տալիս ավելի խոր ու բազմակողմանի պատկերացում կազմել տեղի ունեցող զարգացումների մասին:
Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:








































