Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն ճանաչվել է 2016 թվականի աշխարհի ամենագեղեցիկ կինը։ Նման ընտրություն է կատարել People ամսագիրը։
«Ընկերներ» սերիալի 47-ամյա աստղի խոսքերով՝ երբ ինքն իմացել է իր նոր տիտղոսի մասին, հիացմունք է ապրել։
Պարբերականի հետ հարցարույցում դերասանուհին նաև տվել է գեղեցկության սեփական բնորոշումը։ Մասնավորապես, դա ներքին վստահությունն է, աշխարհը, բարությունն ու ազնվությունը, ինչպես նաև լավ ապրած կյանքը։
Դերասանուհու խոսքերով՝ այստեղ պետք է հավելել նաև մարտահրավերներ ընդունելու կարողությունը և երբեք ամոթ չզգալ այն բանի համար, որ ինչ-որ բան այնպես չի ընթացել։







































