Sunday, 12 05 2024
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար
Խաղաղության նշույլը անհանգստացնո՞ւմ է նրանց. ժամավաճառություն է, որ միայն խանգարելու է
10:24
Ուկրաինան զենքի գաղտնի գործարաններ ունի՝ մի քանիսը գետնի տակ
Ալմա-Աթայի հանդիպումից հետո սաբոտաժի վտանգ կա
10:09
Հարավային Կորեան կարող է հատուկ նշանակության կազմավորումներ տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին
Գազպրոմի հարկերը նվազել են 15 տոկոսով․ ինչն է պատճառը
09:45
ԵՄ-ն մտադիր է մինչև հուլիս համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը. EUobserver
09:30
ՄԱԿ-ում հայտարարել են 2000 թ․ ի վեր հայրենիք միգրանտների դրամական փոխանցումների 650 %-ով աճի մասին
09:15
Ճապոնիան և ԱՄՆ-ն 3 մլրդ դոլար կծախսեն հիպերձայնային զենքի դեմ հրթիռների մշակման համար

Հայաստանը Բաքվի ախորժակին կուլ չի գնա. ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ տարածքները զիջելու մասին

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

-Պարոն Բաղդասարյան, «Իզվեստիա» թերթում հրապարակում կար այն մասին, որ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի պլանը հետևյալն է. տարածքների մի մասի վերադարձ Ադրբեջանին, հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայում, փախստականների վերադարձ և Ղարաբաղի լեգիտիմացում:

Ապրիլի 21-ին Ռուսաստանի արտգործնախարարը Հայաստան է ժամանում, որից հետո պետք է մեկնի Բաքու: Ի՞նչ փաստաթուղթ է առաջարկվելու. արդյո՞ք հենց այս փաստաթուղթը, որի մասին գրում է «Իզվեստիան»:

-Դրանք առայժմ ենթադրություններ են: Բնականաբար բանակցություններն ակտիվ փուլ պետք է մտնեն: Լավրովի այցն իսկապես կարևոր է նաև տրամադրվածություններն իմանալու առումով: Պետք չէ ժամանակից շուտ ենթադրություններ անել, թե ինչպիսի փաստաթուղթ կլինի: Եվ այն փաստաթուղթը, որ կլինի, դա չի նշանակում որ վերջնական է, որովհետև հիմնականում պետք է Հայաստանը Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը ընդհանուր համաձայնության գան, որպեսզի այդ փաստաթուղթը կյանքի կոչվի: Կլինեն տարբեր առաջարկություններ և՛ Ղարաբաղի, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, նաև Մինսկի խմբի համանախագահների կողմից: Ինձ թվում է, որ արդեն ամբողջ միջազգային հանրությունն էլ տրամադրված է, և պատահական չէ նաև ԵԽԽՎ-ի հայտարարությունը, որով արդեն իսկ կոչ է արվում, որ բոլոր հակամարտող կողմերը համախմբվեն Մինսկի խմբի շրջանակներում՝ խաղաղ բանակցային պայմաններում խնդրին լուծում տալու: Իհարկե կարճ ժամանակում ես չեմ տեսնում խնդրի լուծում, որովհետև դեռևս չկա փոխադարձ համաձայնություն հակամարտող կողմերի միջև: Այս բանակցությունների արդյունքում հավանաբար դեռ բավականին փոփոխություններ կլինեն:

-Ռուսական մամուլն անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ Պուտինն անձամբ է կողմերին համոզել, որ գնան փոխզիջումների: Սա հնարավո՞ր տարբերակ է, թե՞ ոչ այս փուլում:

-Ակնհայտ է, որ Ռուսաստանի դերակատարությունը մեծանում է, կա նման ցանկություն: Մենք այդտեղ բացասական երանգներ չենք ուզում փնտրել, որ Ռուսաստանն իր դերակատարությունը մեծացնում է, դա նաև նպատակահարմար է Մինսկի խմբի երկրների համար: Մեզ համար կարևորն այն չէ, թե ով նախաձեռնությունն իր ձեռքը կվերցնի, այլ այն է, որ ներկայացվող փաստաթուղթը և բանակցությունները լինեն այնպիսին, որ ձեռնտու լինեն Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին:

Լեռնային Ղարաբաղին, իբրև բանակցող կողմ, այս գործընթացներում ներգրավելը որքանո՞վ է հնարավոր: Կարո՞ղ է արդյոք Լեռնային Ղարաբաղի՝ որպես բանակցային կողմ մասնակցության հնարավորությունը շատ կարևոր զիջումների գնով տրվի:

-ԼՂ-ն ինքնըստինքյան ընդգրկված է, դեռ 94թ. փաստաթղթում կա ԼՂ-ի ստորագրությունը, և պաշտոնական Բաքուն ջանք չի խնայում, որպեսզի չեղյալ համարի այս ստորագրությունը, որպեսզի նոր ձևաչափով բանակցություններն ընթանան: Համենայնդեպս այդ հակամարտությունը ԼՂ-ի և Ադրբեջանի միջև է, և, բնականաբար, ԼՂ-ի մասնակցությունը պարտադիր է, մենք պետք է ձգտենք հասնել նրան, որ ԼՂ-ն հանդես գա որպես բանակցային կողմ:

-Ո՞ր ձևաչափն ընդունելի կլինի Հայաստանի իշխանությունների համար, խոսվում է՝ հինգ տարածքների վերադարձի հետ կապված: Ռուսական մամուլը պարբերաբար և ինտենսիվորեն այս օրերին քննարկում է այդ հարցը: Արդյո՞ք մեր իշխանությունները կգնան այդ քայլին:

-Բավականին նուրբ հարց եք բարձրացնում: 94թ-ից այս կողմ շոշափվում է փոխզիջումային տարբերակը, բայց փոխզիջումը լայն հասկացություն է. կարևոր է, թե փոխզիջում ասելով՝ ինչ է հասկանում հայկական կողմը և ինչ է հասկանում ադրբեջանական կողմը: Հենց այդ համատեքստում է, որ որևէ ընդհանուր միտք չկա, չի եղել մինչև այսօր: Բնականաբար Ադրբեջանի՝ պաշտոնական Բաքվի ախորժակը բավականին մեծ է, բայց Հայաստանն այդ ախորժակին կուլ չի գնա, եթե այդպես լիներ, այս հարցը լուծված կլիներ: Միջազգային կառույցները և միջնորդ երկրները, ինձ թվում է, որ նկատի են ունենում նաև դա: Պարզապես կլինեն քննարկումներ, քննարկումների արդյունքում կարող ենք հետևություններ անել: Բայց որևէ մեկ անգամ չենք ժխտել, որ կարող է լինել փոխզիջում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում