Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Քննարկումներից հետո Ընտրական օրենսգրքի նախագիծը գրեթե անփոփոխ է մնացել

Ապրիլի 22-ին նշանակված ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում կքննարկվի Ընտրական օրենսգրքի նախագծի վերջնական տարբերակը, այն կարժանանա հանձնաժողովի անդամների մեծամասնության հավանությանը (քանի որ հանձնաժողովում իշխանությունը մեծամասնություն ունի), որից հետո կմտնի ապրիլի 25-ին սկսվող քառօրյայի օրակարգ: Ընտրական օրենսգրքի վերջնական նախագիծը շատ քիչ է տարբերվում նախապես ներկայացվածից: Ըստ էության ընդդիմության հետ տեղի ունեցած քննարկումներն ու բուռն բանավեճերը ընդամենը հնարավորություն էին ցույց տալու, որ կա քննարկում, որը նախագծի վրա արդյունք չունենցավ:

Իշխանությունները փոխել են ազգային փոքրամասնությունների հետ կապված դրույթը: Եթե նախկինում կուսակցությունը պարտավոր էր իր ցուցակում ունենալ երկրորդ մաս, որում պետք է ընդգրկվեին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, ապա նոր տարբերակով կուսակցությունը նման ցուցակ կարող է և չունենալ:

Ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածի 5-րդ կետը հիմա շարադրված է հետևյալ կերպ. «Համապետական ընտրական ցուցակը կարող է ունենալ երկրորդ մաս, որում սույն հոդվածի 6-րդ մասին համապատասխան կարող են ընդգրկվել ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկված ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուն կարող է ընդգրկվել նաև համապետական ընտրական ցուցակի առաջին մասում»:

Նախագծի մյուս հոդվածներում առանցքային փոփոփություններ տեղի չեն ունեցել: Առնվազն սկզբունքային հարցերում իշխանությունը իր դիրքորոշումը չի փոխել: Մասնավորապես՝ իշխանությունները չեն ընդունել ռեյտինգային քվեարկությունից հրաժարվելու ընդդիմության առաջարկը: Հայաստանը բաժանվելու է 13 ընտրատարածքի, որտեղ ընտրությանը մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն պետք է ներկայացնի առնվազն 5 հոգուց կազմված ընտրացուցակ: Տարածքային ընտրացուցակում առկա թեկնածուների առավելագույն թիվը Ընտրական օրենսգրքով չի սահմանափակվում: Նշվում է միայն, որ այդ թիվը պետք է սահմանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ նկատի ունենալով յուրաքանչյուր 15 հազար ընտրողին մեկ թեկնածու հարաբերակցությունը, ինչը նշանակում է, որ տարբեր ընտրատարածքներում առավելագույն թեկնածուների թիվը տարբեր է լինելու:

Ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթ է դիտարկվում ինչպես անձնագիրը, այնպես էլ նույնականացման քարտը և կենսաչափական անձնագիրը, ինչը նշանակում է, որ միասնական ընտրական փաստաթուղթ չի լինելու, և եթե նախկինում անձնագրի մեջ դրված կնիքով հնարավոր էր ինչ-որ կերպ վերահսկել կրկնակի քվեարկության բացառումը, ապա նույնականացման քարտով դա դառնում է անհնար: Նույնականացման քարտի մեջ նշված չէ նաև ընտրողի հաշվառման հասցեն, ինչը ավելի մեծ ընտրակեղծարարության հնարավորություն է ստեղծում: Ի դեպ, ընդդիմությունն առաջարկում էր, որ նույնականացման քարտերում նշվի հաշվառման հասցեն: Սա, իհարկե, Ընտրական օրենսգրքի կարգավորելիք հարցը չէ, բայց այլ իրավական ակտերով ևս այդ հարցը չի կարգավորվի:

Ընտրական օրենսգրքի նախագծով, ըստ էության, բացառվում է ընտրության մասնակիցների ցուցակների հրապարակումը: Իշխանության ներկայացուցիչներն ասում էին, որ Ընտրական օրենսգրքով նման հնարավորություն է ստեղծված և բողոքի դեպքում թեկնածուն և վստահված անձինք կարող են ծանոթանալ քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակի հետ: Բայց իրականում այդ իրավունքը այնպես է սահմանափակված, որ կարելի է չկասկածել, որ ընտրության մասնակիցների ցուցակների հետ ծանոթանալու հնարավորություն գրեթե որևէ մեկին չի վիճակվի:

Ճիշտ է, նախագծի 50-րդ հոդվածի, որը կոչվում է Քվեարկության արդյունքների վերահաշվարկը, 14-րդ կետում ասվում է «Ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ թեկնածուն, վստահված անձը և վերահաշվարկի դիմում ներկայացնողը այլ փաստաթղթերի հետ իրավունք ունեն ծանոթանալու քվեարկությանը մասնակցած անձանց ստորագրած ցուցակներին, ինքնուրույն կատարելու քաղվածքներ` առանց դրանք լուսապատճենահանելու, լուսանկարահանելու և տեսանկարահանելու իրավունքի: Վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել վերահաշվարկի աշխատանքները: Բայց այդ նույն հոդվածում կա նաև 7-րդ կետը, որը գրեթե բացառում է վերահաշվարկի հնարավորությունը:

Այդ կետում ասվում է. «Տարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկում է բոլոր այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց վերաբերյալ, տարածքային հանձնաժողովի կարծիքով, ներկայացված են քվեարկության արդյունքների սխալ ամփոփման հիմնավոր ապացույցներ, ինչպես նաև վերահաշվարկում է բոլոր այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց արձանագրությունների ուսումնասիրմամբ (այդ թվում` անճշտությունների ուսումնասիրմամբ) տարածքային հանձնաժողովում ծագել են կասկածներ՝ արդյունքների սխալ ամփոփման վերաբերյալ»:
Ցանկացած դեպքում տարածքային ընտրական հանձնաժողովը կարող է հայտարարել, որ իր կարծիքով՝ ներկայացված ապացույցները հիմնավոր չեն: Իսկ նման կարծիք ձևավորելը այնքան էլ դժվար չէ. հանձնաժողովի նախագահը քվեարկության է դնում հարցն այն մասին, թե արդյոք ապացույցները հիմնավոր են, թե ոչ, և հանձնաժողովի անդամների մեծամասնությունը քվեարկում է հօգուտ ոչ հիմնավոր լինելու:

Իշխանությունները շատ հանգիստ կանցկացնեն իրենց կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագիծը, քանի որ նրանք խորհրդարանում ունեն մեծամասնություն, բացի այդ՝ նրանք այդ նախագիծը քննարկել են ընդդիմության և քաղհասարակության ներկայացուցիչների հետ և լսել են նրանց կարծիքը: Իսկ ով ասաց, որ իշխանությունը պարտավոր է կատարել ընդդիմության բոլոր պահանջները, կարևորը դրանք լսելու կուլտուրան է:

 

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում