Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է երկարացնել երկրում նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչություններից հետո սահմանված արտակարգ դրության ռեժիմը։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է վարչապետ Մանուել Վալսը France Info ռադիոկայանի եթերում։
«Մենք կառաջարկենք երկարացնել արտակարգ դրության ռժիմը հավելյալ երկու ամսով՝ սկսած մայիսի վերջից»,- հայտարարել է Վալսը։
Նա նաև հավելել է, որ շուտով խորհրդարան կուղարկվի ռեժիմի երկարացման մասին առաջարկը։ Նրա խոսքով՝ հենց խորհրդարանն է այդ հարցով վերջնական որոշում ընդունում։
ԶԼՄ-ների տվյալներով՝ ռեժիմը կերկարացվի 2 ամսով՝ մայիսի 26-ից հետո։ Հունիսի 10-ից հուլիսի 10-ը Ֆրանսիայում պետք է անցկացվի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը։











































