Սիրիայի Իդլիբ նահանգի երկու քաղաքների շուկաներին սիրիական բանակի հասցրած ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 44 մարդ, ևս մի քանի տասնյակը վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնը՝ փոխանցում է BBC-ն։
Իրավապաշտպանների տվյալներով՝ Մաարեթ-ալ-Նուման քաղաքում զոհվել է 37 մարդ, հարևան Կանֆրանբել քաղաքում՝ 7 մարդ։ Զոհերի թվում կան 3 երեխաներ։ Իրավապաշտպան կենտրոնի ներկայացուցիչները նշում են, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։
Նշվում է, որ ավիահարվածի տակ հայտնված երկու քաղաքները գտնվում են ապստամբների վերահսկողության տակ։









































