Գերմանիայի դաշնային Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել, համաձայն որի՝ հետերոսեքսուալ և հոմոսեքսուալ ամուսնական զույգերից հավասար հարկ կգանձվի:
Մինչ օրս Գերմանիայում ամուսնական զույգերի հանդեպ գործում էին մի շարք հարկային արտոնություններ, որոնք չէին տարածվում միասեռ միությունների վրա: Դատարանը դա ճանաչել է սեռական փոքրամասնությունների իրավունքների խախտում:
Գերմանական օրենսդրությունը միասեռ ամուսնություն չի թույլատրում: Սակայն 2001 թվականից երկրում գործում է քաղաքացիական գործընկերությունների գրանցման մասին օրենքը: