Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ իր թիմը Պրիմերայի չեմպիոնի տիտղոսի հավակնորդ չի համարում: «Արքայական ակումբ»-ը հիանալի է անցկացրել վերջին հանդիպումները` մոտենալով «Բարսելոնա»-ին և «Ատլետիկո»-ին, որոնց զիջում է 1 միավոր:
«Մենք դեռ ոչինչ չենք նվաճել: Համաձայն եմ, բարելավել ենք դիրքը մրցաշարային աղյուսակում: Սակայն դա ոչինչ չի նշանակում:
Պայքարն առջում է, և մենք գիտենք դա: Ֆուտբոլիստները նույն ձևով են մտածում, կենտրոնացած են աշխատանքի վրա: Հանգստանալու իրավունք չունենք»,- AS-ը մեջբերում է Զիդանի խոսքերը:








































