ՊՍԺ-ն բանակցություններ է սկսել Լոնդոնի «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Այդ մասին հայտնում է Sky Sports-ը:
Փարիզյան ակումբի ղեկավարությունը դժգոհ է, որ թիմը դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունից, ինչի կապակցությամբ մտադիր է հեռացնել ներկայիս գլխավոր մարզիչ Լորան Բլանին:
Մոուրինյոն գերադասում է սպասել մինչև մրցաշրջանի ավարտը` հետևելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գործողություններին:
Ֆրանսիական ակումբի նախագահ Նասեր Ալ Հելաիֆին բանակցություններ է սկսել և փորձում է համաձայնության գալ Մոուրինյոյի հետ: ՊՍԺ-ի նախագահի կարծիքով` պորտուգալացին հենց այն մասնագետն է, ով կարող է փարիզյան ակումբի գլխավորությամբ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:








































