«Յուվենտուս»-ի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան մեկնաբանել է թուրինյան ակումբի` ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանիի ծառայություններով հետաքրքրված լինելու փաստը:
«Կավանին բարձրակարգ խաղացող է: Մտադիր ենք կառուցել թիմ, որը կպայքարի հաղթանակների համար ոչ միայն Իտալիայում, այլ նաև ամբողջ Եվրոպայում: Մեր նպատակն է օգտվել յուրաքանչյուր հնարավորությունից:
Ներկայումս Կավանին ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է: Չգիտեմ, վաճառվելու է նրա տրանսֆերը թե ոչ, բայց Էդիսոնը շատ հետաքրքիր ֆուտբոլիստ է»,- Football Italia-ն մեջբերում է Մարոտայի խոսքերը:








































