Նորվեգական Statoil և Kongsberg Maritime ընկերությունները ստեղծել են ռոբոտ-որդ՝ մեքենա, որը նախատեսված է ստորջրյա սարքավորումների վնասվածքների ախտորոշման ու վերացման համար՝ փոխանցում է Wired-ը։
Մոտ ժամանակներս մասնագետները կանցնեն մեքենայի փորձարկման։ Դրա օգնությամբ ապագայում հնարավոր կլինի ազատվել ծովում նավթի ու գազի կայարանների աշխատանքի ապահովման բարդ և թանկ մեքենաներից։











































