Sunday, 12 05 2024
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար
Խաղաղության նշույլը անհանգստացնո՞ւմ է նրանց. ժամավաճառություն է, որ միայն խանգարելու է
10:24
Ուկրաինան զենքի գաղտնի գործարաններ ունի՝ մի քանիսը գետնի տակ
Ալմա-Աթայի հանդիպումից հետո սաբոտաժի վտանգ կա
10:09
Հարավային Կորեան կարող է հատուկ նշանակության կազմավորումներ տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին
Գազպրոմի հարկերը նվազել են 15 տոկոսով․ ինչն է պատճառը
09:45
ԵՄ-ն մտադիր է մինչև հուլիս համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը. EUobserver
09:30
ՄԱԿ-ում հայտարարել են 2000 թ․ ի վեր հայրենիք միգրանտների դրամական փոխանցումների 650 %-ով աճի մասին
09:15
Ճապոնիան և ԱՄՆ-ն 3 մլրդ դոլար կծախսեն հիպերձայնային զենքի դեմ հրթիռների մշակման համար
Ֆրանսիայի «չնկատված» արձագանքը
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում

ՄԻՊ-ը դիմել է Գլխավոր դատախազին Հրազդանի ընտրություններում արձանագրված խախտումների հարցով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 17-ին Հայաստանի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում արձանագրված առերեւույթ խախտումների կապակցությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ դրանք Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում քննարկելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ընտրական իրավունքի հնարավոր խախտումների դեպքերի վերհանման նպատակով Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչությունն իրականացրել է ԶԼՄ հրապարակումների ուսումնասիրություն: Արձանագրվել են Հրազդան քաղաքում ընտրական գործընթացի հետ կապված 14 հրապարակումներ, որոնք վերաբերում են ուրիշի փոխարեն քվեարկելուն, լրագրողի գործունեությանը խոչընդոտելուն, ընտրողներին ուղղորդելուն, դիտորդի իրավունքները խոչընդոտելուն, քվեարկության գաղտնիությունը խախտելուն, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն (ընտրակաշառք բաժանելուն) եւ այլն:

Այդ հրապարակումներն են.

  1. Զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի  լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ (http://armtimes.com/hy/video/707),
  2. Քաղաքացու ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու,  հանձնաժողովի անդամների կողմից քվեարկության բնականոն ընթացքը խոչընդոտելու վերաբերյալ (http://168.am/2016/04/17/624947.html),
  3. Տեղեկություն զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ (http://www.aravot.am/2016/04/18/681222/),
  4. Մեկ անձը մի քանի անգամ տարեց մարդկանց ուղեկցում է քվեարկելու (http://www.1in.am/1893021.html),
  5. Մասնակցող անձը քվեատուփի մոտ գրպանից հանում է արդեն նշում կատարած քվեաթերթիկը (կարուսել) (http://armlur.am/517722/),
  6. Թիվ 25/13 ընտրատեղամասային կենտրոնում դիտորդին խոչընդոտում են իրականացնել իր լիազորությունները (http://armlur.am/517705/), (https://www.facebook.com/azatutyun/videos/vb.141126305932755/1154185821293460/?type=2&theater),
  7. Քաղաքացին հայտնում է, որ իրեն կաշառք են տվել (http://www.aravot.am/2016/04/17/681059/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook),
  8. Ուրիշի փոխարեն քվեարկելու վերաբերյալ (http://armlur.am/517715/),
  9. «Թրանսփարենսի ինթերնեշնլ Հայաստան» ՀԿ-ն հայտնում է, որ Սպիտակի թիվ 29/1 ընտրատեղամասում ընտրախախտում է արձանագրվել: Քվեախցիկից հայտնաբերվել են դատարկ ծրար եւ քվեաթերթիկ (http://www.slaq.am/arm/news/1092689/),
  10. Հաղորդում հանցագործության մասին` բարձրաստիճան պաշտոնյաները միջամտում են ընտրական գործընթացին (https://www.youtube.com/watch?v=8LhnJdLah94),
  11. Արամ Դանիելյանի շտաբը պնդում է, որ Սասուն Միքայելյանը ծեծել է իրենց վստահված անձին. հակառակ կողմը հերքում է (http://news.am/arm/news/322692.html),
  12. Հրազդանի քաղաքապետի թեկնածուների նախընտրական շտաբները շարունակում են ընտրախախտումներ արձանագրել եւ միմյանց մեղադրել խախտումներ կատարելու մեջ (http://news.am/arm/news/322723.html),
  13. Վիճաբանություն Հրազդանի թիվ 25/01 ընտրատեղամասում (http://www.1in.am/1893016.html),
  14. Արամ Դանիելյանը «մեշոկներով փող» է բաժանում. հրազդանցիներ (https://www.youtube.com/watch?v=EGAnZfjPt2o):

Ապրիլի 17-ին Պաշտպանի 116 թեժ գծին ստացվել է մեկ ահազանգ: Հաղորդման համաձայն՝ Թալինի բնակիչն անձնագրի հետ կապված խնդրի պատճառով հնարավորություն չի ունեցել մասնակցել քվեարկությանը: Պաշտպանի ներկայացուցչի ձեռնարկած միջոցների արդյունքում քաղաքացին կարողացել է մասնակցել քվեարկությանը՝ Ոստիկանության կողմից տրամադրված անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթղթի հիման վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում