Toyota Motor ավտոմոբիլաշինական կորպորացիան Կյուսյու կղզում տեղի ունեցած մի շարք ուժգին երկրաշարժերի հետևանքով դետալների մատակարարման շղթայի խափանումների պատճառով սկսել է դադարեցնել իր հավաքման հոսքագծերի աշխատանքը Ճապոնիայում: Ներկայում 5 ձեռնարկություններ են կանգնեցվել Ֆուկուոկայի և Այիթիի պրեֆեկտուրաներում, որտեղ գտնվում է կորպորացիայի կենտրոնակայանը:
Toyota-ն ծրագրում է Ճապոնիայի տարածքում կանգնեցնել 16 հավաքման գծերից 15-ը: Դրանք չեն աշխատի առնվազն մինչև ապրիլի 25-ը:
Nikkei առաջատար գործարար թերթի տվյալներով՝ արտադրության կանգնեցումը կբերի 50 հազար ավտոմեքենայով Toyota-ի արտադրության ծավալների կրճատման:
Տարերքի հարվածի պատճառով Կյուսյու կղզում չեն աշխատում նաև Sony, Honda Motor, Bridgestone, Mitsubishi Electric ձեռնարկությունները:








































