Էկվադորում 37 տարվա մեջ տեղի ունեցած խոշորագույն երկրաշարժի զոհերի թիվը հասել է 413-ի՝ հայտնում է СNN-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր 366 զոհի մասին:
7,8 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 16-ին, Էկվադորի հյուսիսարևմտյան առափնյա տարածքում: Երկրի ամբողջ ափամերձ տարածքում տուժել է ավելի քան 2,5 հազար մարդ:








































