Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությանը:
Բրիտանական «Daily Mail»-ի տեղեկություններով՝ ամռանը «Սիթի»-ն 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 23 միլիոն ֆունտ(29 միլիոն եվրո) կվճարի «Բորուսիա»-ին:
Գյունդոգանի տրանսֆերի ձեռքբերման պայքարում «Սիթի»-ն ուժեղ է գտնվել «Բարսելոնա»-ից, «Արսենալ»-ից, «Լիվերպուլ»-ից ու «Յուվենթուս»-ից:
Ավելի վաղ գերմանական «Bild»-ը գրել է, որ Գյունդոգանը հինգ տարվա պայմանագիր է ստորագրել «քաղաքաբնակներ»-ի հետ:






































