Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կոչ է անում ստեղծել Եվրամիության միասնական բանակ: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Չեխիայի նախագահը հայտարարել է, որ բանակի անհրաժեշտությունն ակնհայտ դարձավ, երբ միգրացիոն ճգանաժամի շրջանում ի հայտ եկան սահմանային պաշտպանության խնդիրներ:
«Ես եվրոպական բանակի ստեղծմանը կողմնակից եմ: 28 երկրների բանակը միգրանտների ալիքը չի կանգնեցի, եթե չկա միասնական համակարգում: Խնդիրը կարող է լուծել միասնական բանակը մեկ հրամանատարության ներքո»,-ընդգծել է նախագահը:
Միլոշ Զեմանը նշել է, որ Եվրամիության ղեկավարությունում բացակայում են ուժեղ անհատները: Ըստ նրա` ԵՄ գործող առաջնորդներն ի վիճակի չեն գտնել արդյունավետ որոշումներ՝ միգրացիոն ճգնաժամի հետ կապված: Նրա խոսքով՝ Եվրամիությունը պետք է գլխավորեն այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Շարլ դը Գոլը, Մարգարետ Թետչերը, Թոնի Բլեերը:











































