Մելբուռնի կիրառական տնտեսագիտության և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները պարզել են, որ կես դրույքով աշխատանքային շաբաթի և գերհոգնածության ու սթրեսի բացակայության պայմաններում 40 տարեկանից մեծ աշխատողները ցույց են տալիս լավագույն արտադրողականությունը, հայտնում է BBC-ն:
Համալսարանի տնտեսագիտության պրոֆոսոր Կեյո Քոլին Մակքենզիի խոսքերով` նորմայից ավել աշխատանքը կարող է ավելի շատ վնաս հասցնել ուղեղի աշխատանքին, քան աշխատանքի բացակայությունը:
Հետազոտության հեղինակները ընդգծում են, որ այդ եզրակացությունը հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ շատ երկրներում որոշում է ընդունվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը:








































